Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆ

Մայիս 14,2010 00:00

Մայիսի 17-ին Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Օսլո՝ մասնակցելու «Եվրատեսիլին»: Այս տարի Հայաստանը կներկայացնի Եվա Ռիվասը՝ իր «Apricot Stone» երգով: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է «Հ1»-ի հատուկ նախագծերի գծով տնօրենի խորհրդական Դիանա Մնացականյանը, Եվա Ռիվասի առաջին փորձը կընթանա մայիսի 18-ին: «Մեր տրամադրությունն ավելի շուտ աշխատանքային է, քան մարտական: Անշուշտ, Եվա Ռիվասը կանցնի մրցույթի եզրափակիչ փուլ, քանի որ «Apricot Stone» երգն իրոք արժանի է»,- նշել է նա: Դժբախտաբար, Ռիվասի ելույթի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում: «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ համարն իրոք հետաքրքիր կլինի, եւ հանդիսատեսին սպասում են հաճելի անակնկալներ»,- ասել է Դ. Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը ելույթ կունենա մայիսի 27-ին «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում: Այդ օրը եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար կպայքարեն նաեւ Լիտվայի, Իսրայելի, Դանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի, Վրաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել