Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Թուրքիա եւ հանդես է գալու Անկարայում անցկացվող «Champions» 13-րդ ավանդական միջազգային մրցաշարում: Հավաքականի կազմում մրցագորգ են մտնելու. 50 կգ՝ Մաթեւոս Սարոյան, 55՝ Վոլոդյա Ֆրանգուլյան եւ Հայկ Սարգսյան, 60՝ Հրաչյա Շահնազարյան եւ Սերգեյ Հովսեփյան, 66՝ Դավիթ Խաչատրյան եւ Արման Ավետիսյան, 74՝ Հայկ Կարապետյան, 84՝ Վահե Թամրազյան, 96՝ Անդրանիկ Գալստյան, 120՝ Տիգրան Կեսոյան: