ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ֆեդերացիայի արտոնագրման համակարգի արտոնագրման կոմիտեն հերթական նիստում, քննարկելով «Փյունիկ», «Միկա», «Բանանց» եւ «Ուլիս» ակումբների փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ֆեդերացիա՝ 2010/2011 թթ. մրցաշրջանի Եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու նպատակով ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, որոշել է բավարարել բոլորի դիմումները:
Այսպիսով, ՈՒԵՖԱ-ի գալիք մրցաշրջանում Հայաստանը ներկայացված է լինելու չորս ակումբով՝ «Փյունիկ», որը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, եւ «Միկա», «Բանանց» եւ «Ուլիս»՝ Եվրոպայի լիգայում: