Աստրախանում ընթացող շախմատի տղամարդկանց «Grand prix»-ի երրորդ տուրում բոլոր պարտիաները, այդ թվում նաեւ՝ Վլադիմիր Հակոբյան-Պյոտր Սվիդլեր, ավարտվեցին ոչ-ոքի: Մեր հանրապետության ներկայացուցիչը 1,0 միավորով բաժանում է 10-14-րդ հորիզոնականները:
Երեկ չորրորդ տուրում Վլադիմիրը սպիտակներով հանդիպելու էր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: