Վանաձորում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Դրա արդյունքներով կազմավորվեց այս տարիքային խմբի հանրապետության հավաքականը, որն այս ամսվա վերջերին ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում, իսկ ավարտից հետո կմեկնի Սոֆիա՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը (հունիսի 11-20-ը):
Հայաստանի առաջնությունում չորս առաջին քաշերի հաղթողների անուններն «Առավոտը» հրապարակել է: Այսօր ներկայացնում ենք մյուս չորս քաշային կարգերում չեմպիոնի կոչումը նվաճողներին: Նրանք են:
85 կգ՝ Գոռ Հարությունյան (ՖԻՄԱ, Սամաղար),
94 կգ՝ Գագիկ Գրիգորյան (ԲԿՄԱ, Գյումրի),
105 կգ՝ Արթուր Հակոբյան (Գյումրի),
+105 կգ՝ Հայկ Հակոբյան (Գյումրի):