Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՀՍՏԱԿԵՑՆԻ ԻՐ ՍԱՀՄԱՆԸ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Մայիս 14,2010 00:00

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 13-ին խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում, ասել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը մինչեւ այս տարեվերջ կստորագրեն երկու երկրների պետական սահմանը հստակեցնող պայմանագիրը։

«Տառացիորեն վերջերս Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծման վերջին հատվածի վերաբերյալ։ Համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչեւ 2010 թվականի վերջը»,- փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

Նախարարի խոսքերով, ավարտին է մոտենում նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ սահմանագծման աշխատանքը։ Վերջին տարիներին Ռուսաստանը սահմանների ձեւավորման պայմանագրեր է կնքել հարեւան մի շարք պետությունների՝ Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի եւ Հյուսիսային Կորեայի հետ։ «Սակայն այնպիսի հարեւանների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Էստոնիան եւ Ճապոնիան, բանակցային գործընթացներն ունեն որոշակի առանձնահատկություններ»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ միաժամանակ նշելով, որ այդ երկրների հետ աշխատանքը շարունակվում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել