Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՅԿԱԼԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՀԵՏՆՈՐԴԻ ԱՆՈՒՆԸ

Մայիս 14,2010 00:00

\"\"Մայիսի 12-ին «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Դենիզ Բայկալը (նկարում) երեկ հրապարակել է իր հետնորդի անունը: Ինչպես փոխանցում է «Ռեգնումը»՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet»-ին, կուսակցության խոսնակ Մուստաֆա Օզյուրեկը հայտարարել է, թե Բայկալը համարում է, որ ամենալավ թեկնածուն կուսակցությունը գլխավորելու համար կարող է լինել իր տեղակալը՝ Քամալ Քիլիջարօղլուն: Այդուհանդերձ, կուսակցության ներսում ոչ բոլորն են ցանկանում, որ Քամալ Քիլիջարօղլուն ղեկավարի կուսակցությունը: Շատերը դեռ հույս ունեն, որ Բայկալը կվերադանա իր զբաղեցրած պաշտոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել