Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ԿՓԱԿԻ ՔԼԻՆԹՈՆԻ ԿՈՒՏԱԿԱԾ ՊԱՐՏՔԵՐԸ

Մայիս 14,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մտադիր է վճարել սեփական կնոջ կուտակած պարտքերը՝ ինքն իրեն առաջարկելով որպես վիճակախաղային մրցանակ: Հիլարի Քլինթոնի պարտքերը գոյացել էին դեռ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ նա փորձում էր դեմոկրատների կողմից առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու: Ժամանակին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին աջակցած միլիոնավոր մարդկանց հասցեներով ուղարկված էլեկտրոնային նամակներում նախկին նախագահը առաջարկել է գնալ Նյու Յորք եւ իր ընկերակցությամբ մեկ օր անցկացնել: «The Times»-ի փոխանցմամբ, նրանք, ովքեր ցանկանում են ստանալ «Մեկ օր Բիլի հետ» մրցանակը, կարող են մասնակցել վիճակախաղին՝ կատարելով ընդամենը 5 դոլարի հանգանակություն:

ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց հետո Բիլ Քլինթոնը անցած յոթ տարիների ընթացքում հասցրել է հարցազրույցներ տալու եւ հուշեր գրելու միջոցով 100 մլն դոլար վաստակել, մինչդեռ Հիլարիի պարտքը կազմում է 771 հազար դոլար: Բրիտանական պարբերականը հեգնում է, թե Քլինթոն զույգը նախընտրում է, որ իրենց պարտքերը փակեն ամերիկացի ընտրողները: Ի դեպ, Բիլ Քլինթոնը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է իրեն առաջարկում վիճակախաղային մրցանակի կարգավիճակում: «Պատրա՞ստ եք դուք այսօր վերջին անգամ օգնության ձեռք մեկնել Հիլարիին»,- ասված է Բիլ Քլինթոնի՝ ամերիկացի ընտրողներին հասցեագրած նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել