Աֆղանստանում օփիումային կակաչը վարակվել է լուրջ հիվանդությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության ղեկավար Անտոնիո Մարիա Կոստան (նկարում): Աշխարհում օփիումի արտադրության 92 տոկոսը բաժին է ընկնում Աֆղանստանին, բայց այս տարի, ինչպես ասել է Կոստան՝ BBC-ին տված հարզացրույցում, Աֆղանստանի տարածքում առկա կակաչի բոլոր դաշտերը վարակվել են սնկային հիվանդությամբ, ինչը կհանգեցնի նախորդ տարվա համեմատությամբ՝ օփիումի արտադրության ծավալների քառորդ չափով կրճատման: Արդեն այսօր օփիումի գինը տարածաշրջանում աճել է գործնականում 50 տոկոսով: Այդ ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ աֆղանական ապստամբ խմբավորումների, մասնավորապես՝ թալիբների եկամուտների վրա, մանավանդ որ, գրոհայինների ֆինանսական միջոցների գերակշիռ հատվածը գոյանում է հենց օփիումի վաճառքից: