Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաիլանդական ընդդիմության դեմ կարող է հանվել երկրի բանակը

Մայիս 14,2010 00:00

\"\"Թաիլանդի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե անվտանգության ուժերը ծրագրում են զրահամեքենաներով շրջափակել ընդդիմադիրների վրանային ավանը: BBC-ի մատուցմամբ, մայիսի 13-ին իշխանության ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ Բանգկոկի կենտրոնում կազմակերպված ճամբարի բոլոր մուտքերը երեկոյան փակվելու են, բայց ճամբարի ներսում գտնվողները կարող են այն լքել՝ առանց ելումուտ անելու հնարավորության: Նախօրեին Թաիլանդի իշխանություններն արդեն անջատել էին ընդդիմադիրների վրանային ճամբարի ջրի եւ էլեկտրակության մատակարարումը:

Վերջիններս, ի դեպ, որոնք շարունակում են պահանջել գործող վարչապետի հրաժարականը եւ մերժում ստանում, արդեն երկու ամիս իրենց վերահսկողության տակ են պահում մայրաքաղաքի մի քանի թաղամասեր: Բանակի հրամանատարությունը մայրաքաղաքում գործող խանութների սեփականատերերին կոչ է արել՝ փակել իրենց օբյեկտները երեկոյան ժամին եւ այլեւս չբացել՝ մինչեւ լրացուցիչ հրահանգ ստանալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել