Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿԱԴԵՄԻԿՈՍԻ 90-ԱՄՅԱԿԸ

Մայիս 14,2010 00:00

Մայիսի 14-ին Հայաստանի ԳԱԱ-ում կնշվի մեծավաստակ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Ղարիբջանյանի 90-ամյակը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, հանդիսավոր միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, մտավորականության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Ղարիբջանյանը պարգեւատրվել է 30 շքանշաններով ու մեդալներով: Նա «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության պատվավոր նախագահն էր, ԽՍՀՄ եւ ՀՀ գրողների եւ ժուռնալիստների միության անդամ, ՀԽՍՀ 8-րդ եւ 9-րդ գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր, ՄԱԿ-ի միջազգային տեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ, Ստեփան Շահումյանի անվան մրցանակի թիվ մեկ դափնեկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել