Գյումրու ամենահին ու հեղինակավոր դպրոցներից մեկի՝ թիվ 23-ի լուծարման դեմ բողոքները չեն դադարում. ինչպես հայտնի է՝ կառավարության որոշման համաձայն, այն փակվելու է օգոստոսի 1-ից: Պատճառն այն է, որ շենքը տրամադրված է ՌԴ-ին, որն էլ տարիներ շարունակ պահանջում է ազատել այն՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանի կառավարությունն էլ, այս գլխացավանքից ազատվելու համար, գտել է հարցի լուծման ամենահեշտ միջոցը. որոշել է փակել դպրոցը՝ այսպիսով գործազուրկ Գյումրիում սոված թողնելով եւս 80 ընտանիքի: Աբսուրդն այն է, որ կոլեկտիվի բողոքները բացարձակապես հաշվի չեն առնում, նույնիսկ նրանց՝ տարբեր ատյաններ հղած բողոք-նամակներին մարդավայել պատասխան չեն տալիս: Այդ պատճառով էլ երեկ դպրոցի կոլեկտիվն ու աշակերտների ծնողները բողոքի պիկետ անցկացրին կառավարության շենքի դիմաց՝ վարչապետի հետ հանդիպում պահանջելով: Մանրամասները՝ վաղվա համարում: