Լուս է տեսել ճանաչված թատերական նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի չափածո գործերի, արձակ էջերի, թատերգությունների եւ թարգմանությունների ընտրանին: Գիրքը պարունակում է հեղինակի մեծածավալ գրական ժառանգության մի մասը: Գրքի նախաբանը գրել է ճանաչված թատերագետ Վարսիկ Գրիգորյանը: «Տարողունակ է Արշալույս Չիֆլիկյանի անդրանիկ գիրքը: Այստեղ իրենց հոգուն հարազատ չափածո, քնարական գործեր կգտնեն մարդիկ, նաեւ հյութեղ առակներ, քառյակներ, ժողովրդական զրույցի ու հեքիաթների մշակումներ, իսկ թատրոնի մարդկանց իսկական անակնկալ է սպասվում. հաղորդակցում թե զվարճալի պատումների եւ թե բարձր ու վսեմ ողբերգության հետ»,- գրում է Վ. Գրիգորյանը: Գրքի ձեւավորման նյութերն ընտրվել են հեղինակի նկարչական ժառանգության հատվածներից, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նրա գրական ստեղծագործությանը: