Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության աջակցությամբ կիրակնօրյա դպրոց է բացվել Շառլ Ռուա քաղաքում: Դպրոցը գործելու է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կազմում: Որոշվել է առաջիկայում հիշյալ քաղաքում հիմնել հայկական մշակութային կազմակերպություն: Սա «Նուարդ» միության ջանքերով հիմնադրված չորրորդ, իսկ ֆեդերացիայի կազմում գործող՝ վեցերորդ դպրոցն է: