Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով՝ արեւմտահայերենի մասին

Մայիս 14,2010 00:00

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը՝ Սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները:

Ըստ նախարարության, քննարկվելու են հետեւյալ հիմնահարցերը. արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում (ըստ տարածաշրջանների եւ հաստատությունների), արեւմտահայերենի ուղղագրության ուսուցման հետ կապված բարդությունները, բազմաձեւությունը եւ դրանց կանոնակարգման խնդիրը, արեւմտահայերենի ուսուցման ծրագրերը, դրանց վերանայման անհրաժեշտությունը, արեւմտահայերենի դասագրքերի, միասնական ուսումնական ձեռնարկի ստեղծման խնդիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել