Մայիսի 15-ին Վանաձորի՝ ոչ երկրաշարժի պատճառով անօթեւան մնացած 16 ընտանիքներ բնակարանամուտ կտոնեն: Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի (50 տոկոս), Վանաձորի քաղաքապետարանի 35 տոկոս անվարձահատույց եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպության (15 տոկոս) համատեղ ֆինանսավորմամբ: Բնակիչները պետք է վերադարձնեն այս գումարը 10 տարում:
Նախաձեռնությունն եղել է անցած տարի՝ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 656 որոշմամբ: Հիշյալ երեք կազմակերպությունների եռակողմ պայմանագրի համաձայն, անցած տարի նույն ծրագրով շահագործվեց 16 քոթեջ, որոնք կառուցված են նոր տեխնոլոգիայով, փրփրաբետոնե հումքով: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետի, ՀՀ-ում առաջին անգամ Վանաձորում գործարկվեց նոր տեխնոլոգիայով շինարարությունը եւ արդյունքներն այնքան գոհացուցիչ էին, որ հարմար համարվեց գործընթացը շարունակել:
Բնակարանները կշահագործվեն արտաքին կոմունիկացիաների հետ, բնակչից պահանջվող միակ բանը կոմունալ սպասարկման ծառայությունների բաժանորդ դառնալն է:
Նույն ծրագրով կշահագործվի Տարոն թաղամասի համայնքային կենտրոնը՝ թաղամասի բնակիչները միջոցառումներն ու հետաքրքիր ժամանցն անցկացնելու տեղ ունենան: