Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոհված ազատամարտիկի այրին օգնություն է ակնկալում

Մայիս 14,2010 00:00

Բառացիորեն մի քանի օր առաջ նշեցինք Երկրապահի օրը, երկրպագեցինք եւ հիշեցինք զոհվածներին, մեծարեցինք ողջերին, բայց կարծես թե մոռացանք զոհվածների կանանց, որոնք աջակցության եւ օգնության կարիք ունեն: Նրանցից մեկն էլ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակչուհի Ամալյա Ղազախյանն է՝ գյուղի սահմանները պաշտպանելիս 1994թ. նոյեմբերի 9-ին զոհված Լեւոն Ղազախյանի այրին:

Ամուսնու մահից հետո միայնակ մեծացնելով 4 դուստրերին, նա տարիներ շարունակ ապրել է գյուղի 4-րդ աստիճանի վնասվածության մակարդակ ունեցող վթարավտանգ շենքում: Մոտ 2 տարի առաջ նա դիմել է «Հայսեյսմշին ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ՝ իր տան տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազննություն կատարելու եւ ստացել է պատասխան, համաձայն որի, տունը ենթակա է կազմատման:

Անօգնական կինը ստիպված իր 2 աղջիկների եւ թոռան հետ հեռացել է գյուղից եւ բնակարան վարձակալել Իջեւան քաղաքում: Մեկ տարի առաջ Ա. Ղազախյանը ենթարկվել է ծանր վիրահատության եւ այժմ ոչ միայն անաշխատունակ է, այլեւ անկողնային հիվանդ եւ հատուկ խնամքի կարոտ: Այդ ընթացքում նա բազմիցս դիմել է տարբեր կազմակերպությունների եւ հատկապես Իջեւանի քաղաքապետին՝ իրեն առաջնահերթ 1 սենյականոց բնակարան հատկացնելու խնդրանքով: Ցավոք, պատասխանները եղել են ոչ հուսադրող:

Հետաքրքիր է, թերթի միջամտությունը կօգնի՞ զոհվածի այրուն նոր բնակարան ստանալու կամ հին շենքը վերականգնելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել