Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հատում չէր՝ էտում էր

Մայիս 14,2010 00:00

Մայրաքաղաքում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային ծառահատումների փաստը նկատի ունենալով՝ բնակիչների աչքն այնքան է վախեցել, որ անգամ սանիտարական էտում տեսնելով մտածում են, թե հերթական կանաչ գոտին է ոչնչացվում: Երեկ «Առավոտը» քաղաքացիներից հերթական ահազանգը ստացավ՝ Կորյունի փողոցում տեղի ունեցող ծառահատումների վերաբերյալ: Այդ տարածքում ապրող բնակիչները հերթով զանգում էին խմբագրություն՝ խնդրելով անհապաղ գնանք տեսնենք ու միջոցներ ձեռնարկենք: Նրանք համոզված էին, որ դա ոչ թե սանիտարական էտում է, այլ ծառահատում, քանի որ, ըստ բնակիչների, «գարնանը խորը էտում չի կարելի անել»:

Բնակիչների անհանգստությունը փարատելու համար Երեւանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանն «Առավոտին» պարզաբանեց, որ այդ վայրում արվել է ոչ թե խորը էտում, այլ սանիտարական էտում, որը կարելի է անել կլոր տարին. «Այդ ժամանակ էտում են կիսաչորացածի, հիվանդ կամ ծառերի փչակներում աճած ճյուղերը: Այս աշխատանքները կատարել են Կենտրոն կանաչապատման աշխատակիցները»: Նա հավելեց, որ իրենք ընդհանրապես Երեւան քաղաքում խորը էտումն արգելել են, քանի որ մի շարք փողոցների վնասված ծառեր արդեն փոխարինվել են նորերով եւ խորը էտման կարիք արդեն չունեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել