Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆ՝ ՀՈՒՆԻՍԻՆ

Մայիս 14,2010 00:00

Երեւանի քաղաքապետարանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի եւ «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 4-ին: Սակայն կան բոլոր նախադրյալները, որպեսզի շինաշխատանքներն ավարտվեն ավելի վաղ՝ մայիս-հունիս ամիսներին: Ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է 500 ավտոմեքենայի համար: Ինչպես tert.am-ին տեղեկացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, այս տարի նախատեսվում է իրականացնել եւս մեկ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության նախագծում, որը տեղակայված կլինի Աբովյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման հատվածում: «Առաջնահերթ մինչեւ 2014թ. ճշտվել են թվով հինգ՝ Ազատության, Շահումյան, Ազնավուրի, Սախարովի եւ Ֆրանսիայի հրապարակներում ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու ծրագրի իրականացման ժամկետները եւ ֆինանսավորման աղբյուրները: Հիմնականում դրանք մասնավոր ներդրումների հաշվին կկառուցվեն: Նշված ծրագրի իրագործման արդյունքում կայանման հնարավորություն կունենա մոտ 2 496 ավտոմեքենա»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

Ըստ Երեւանի գլխավոր հատակագծի եւ Երեւանի վարչական շրջանների գոտիավորման նախագծերի՝ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ 2020թ.: Դրանք կկառուցվեն մայրաքաղաքի տարբեր թաղամասերում: Միայն Կենտրոն վարչական շրջանում կայանատեղի կկառուցվի 4 851 ավտոմեքենայի համար: Ս. Դանիելյանի խոսքով՝ մշակվել է նաեւ «Ներբակային տարածքներում ստորգետնյա եւ վերգետնյա բազմահարկ ավտոկայանատեղիների ստեղծման 2010-20 թթ.» ծրագիրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել