Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

$40 ՀԱԶԱՐ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Մայիս 14,2010 00:00

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) $40 հազար է տրամադրել Հայաստանին՝ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղնախարարն ասաց, որ ՊԳԿ-ի աջակցությամբ այլ ծրագրեր եւս կիրականացվեն: Նախարարը մասնավորապես նշեց սերմնաբուծության զարգացման եւ լաբորատորիաների կարողությունների հզորացման ծրագրերը, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրումը, այժմ դեռ քննարկման փուլում է ծիրանի գենետիկական կենտրոն ստեղծելու ծրագիրը, իսկ նոր սպանդանոցների ծրագիրն էլ արդեն ընթացքի մեջ է: Իսկ երեկ կայացած կառավարության նիստում Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ էլեկտրաէներգիայի եւ հզորացման տարանցման մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ նախագիծը երեկ արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ համաձայնագրի, կողմերն առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում կապահովեն էլեկտրաէներգիայի եւ հզորության անարգել տարանցումն իրենց տարածքներով՝ տնտեսապես հիմնավորված սակագներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել