Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԵԿՈՒՅՑԸ ՊԱՏՐԱՍՏ Է

Մայիս 14,2010 00:00

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձեւավորված ու յոթ ամիս անց՝ նույն իշխանությունների ջանքերով լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի նախկին երկու ընդդիմադիր անդամները՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանը, մոտ օրերս կհրապարակեն իրենց արդեն 4-րդ առանձին զեկույցը: Այս անգամ զեկույցը վերաբերելու է արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացրած խնդրին՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ «Մարտի 1-2»-ի իրադարձություններին»:

«Մենք կներկայացնենք ամբողջական զեկույցը, որտեղ հիմնավորվում է բանակի մասնակցությունը»,- երեկ «Ա1+»-ին ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ զեկույցը պատրաստվել է իրենց ձեռքի տակ ունեցած փաստերի հիման վրա: Հիշեցնենք, որ իշխանությունները հերքում են բանակի մասնակցությունը 2008թ. նախագահի ընտրական գործընթացներին եւ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել