ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացի վերջին օրը հայտարարվում է մայիսի 21-ը: Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, մանկավարժներին, տնօրեններին եւ ծնողներին ուսումնական տարվա վերջին դասի կապակցությամբ՝ նախարարությունը հիշեցնում է, որ այդ հիշարժան օրը պետք է նշել դպրոցին վայել հանդիսավորության շրջանակում: