Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանն ու Մեծ հայրենականը

Մայիս 13,2010 00:00

Մ. Սարյանի տուն-թանգարանում գործում է «Մարտիրոս Սարյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 65-ամյակին։ Ներկայացված են նկարչի 1941-1945թթ. 13 գեղանկարչական եւ 31 գրաֆիկական աշխատանքներ, որոնք համալրված են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի եւ նկարչի ընտանիքի հավաքածուներից։ Պատերազմական իրականության արձագանքները հատկապես արտահայտված են գրաֆիկական աշխատանքներում, որտեղ նկարիչը պատկերել է Արզնիի ռազմական հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներին եւ բուժքույրերին, Մոսկվայի, Կիեւի կառամատույցներում խռնված մարդկանց եւ զինվորականներին, ինչպես նաեւ Ստալինգրադի ավերակները: Ցուցադրվող աշխատանքները վկայում են այն մասին, որ նկարիչը նույնիսկ պատերազմի տարիներին հավատարիմ էր այն սկզբունքին, որ մահը պետք է հաղթահարել ապրելով եւ կյանքն արժեւորել մարդկանցով։ Եվ պատահական չէ, որ հենց այդ տարիներին է ստեղծել իր ժամանակակիցների մի ամբողջ պատկերասրահ՝ Հովսեփ Օրբելի, Կարո Հալաբյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Հրաչյա Աճառյան, Ստեփան Զորյան, Արամ Խաչատրյան, Հովհաննես Իսակով, Հովհաննես Բաղրամյան եւ շատ ուրիշներ։
Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի վերջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել