Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Խանչժուան քաղաքի մանկապարտեզներից մեկում մի տղամարդ սպանել է մինչեւ վեց տարեկան առնվազն վեց մանկահասակ երեխայի եւ մոտ 20-ին՝ վնասվածքներ հասցրել: Սպանվել է նաեւ մանկապարտեզի դաստիարակչուհին: Մարդասպանը ինքնասպան է եղել:
Ինչպես փոխանցում է BBC-ն, վերջին շրջանում սա Չինաստանում մանկական հաստատությունների վրա հարձակման եւ մահվան ելքով արդեն երկրորդ դեպքն է: Մարտին մի տղամարդ դանակով սպանել էր Ֆուցզյան գավառում գտնվող դպրոցներից մեկի 8 աշակերտների, որից հետո մահապատժի էր ենթարկվել: Երեխաների վրա հարձակման նմանատիպ եւս երեք դեպք արձանագրվել էր ապրիլին: Չինաստանում ծնողներն արդեն վախենում են, որ նման ողբերգությունները կարող են կրկնվել նաեւ ապագայում: Երկրի որոշ հատվածներում ոստիկանությունը դպրոցականներին անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանվելու համար գրպանի՝ տաքդեղով գազային բալոններ է բաժանել: