Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՇՎԵԴԻԱՅԻՑ ՎՏԱՐՎԵԼ Է

Մայիս 13,2010 00:00

Շվեդիայում Սիրիայի գործերով հավատարմատարը «անցանկալի անձ» է հայտարարվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ սեփական դստերն առեւանգելու ծրագիր է մշակել: Այդ մասին մայիսի 12-ին հաղորդել է շվեդական «The Local» պարբերականը: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ մի շվեդ քաղաքական գործիչ, որի անունը հետաքննության շահերից ելնելով չի հրապարակվում: Վերջինս մեղադրվում է սիրիացի դիվանագետի հետ գործարքի մեջ մտնելու, նրա դստերն առեւանգելու ու գաղտնի կերպով Շվեդիայից դուրս բերելու ծրագրի շուրջ համագործակցելու մեջ:
Սիրիացի դիվանագետի նման քայլը պատճառաբանվում է այն փաստով, որ վերջինիս դուստրը սիրային կապեր է ունեցել ազգությամբ շվեդ մի տղամարդու հետ:
Հետաքննությանը հաջողվել է պարզել, որ Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը Շվեդիայում աշխատում է արդեն մի քանի տարի, իսկ ձերբակալված քաղաքական գործիչը նրա ընտանիքի մոտ բարեկամներից է եղել: Ըստ որոշ տեղեկությունների, սիրիացի դիվանագետն արդեն լքել է Շվեդիան, թեեւ այլ աղբյուրներ հերքում են այդ տեղեկությունը: Նրա դստեր ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:
Պարբերականի փոխանցմամբ, Շվեդիայի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը՝ վկայակոչելով գոյություն ունեցող համապատասխան արձանագրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել