Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական մերձեցումներ

Մայիս 13,2010 00:00

Երեկ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ստորագրությամբ ստեղծվել է ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդ: Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները: Մեդվեդեւի եւ Էրդողանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդը համարվելու է ղեկավար մարմին ռուս-թուրքական հարաբերությունների գլխավոր ուղղությունների եւ ռազմավարության մշակման, կարեւոր նախագծերի իրականացման համակարգման հարցում»: Խորհուրդը գործելու է Մեդվեդեւի եւ Էրդողանի համանախագահությամբ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի տարածքում ռուսական ընկերությունների կողմից ատոմակայանի կառուցման հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել