Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավիավթար՝ Տրիպոլիում

Մայիս 13,2010 00:00

\"\"Տրիպոլիի օդանավակայանում, վայրէջքի ժամանակ, վթարի է ենթարկվել Հարավային Աֆրիկայից դեպի Լոնդոն տարանցիկ չվերթ իրականացնող «Airbus-330» ուղեւորատար ինքնաթիռը: Լիբիական «Afriqiyah Airways» ընկերությանը պատկանող ինքնաթիռի բոլոր 93 ուղեւորներն ու անձնակազմի 11 անդամները զոհվել են: Կենդանի մնացած միակ ուղեւորը Նիդեռլանդների քաղաքացի (նկարում) մի ութամյա երեխա է, որը տեղափոխվել է Լիբիայի մայրաքաղաքի հիվանդանոց:
Ինքնաթիռի վթարի պատճառը տակավին հայտնի չէ, բայց երկրի տրանսպորտի նախարար Մոհամմեդ Ալի Զիդանը չի բացառել ահաբեկչության հնարավորությունը, առավել եւս, որ Տրիպոլիում արդեն մի քանի օր է, ինչ պարզ եւ արեւոտ եղանակ է: Հետաքննիչներն արդեն սկսել են աշխատանքները դեպքի վայրում: BBC-ի մատուցմամբ, Տրիպոլիի օդակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը իր անունը չհայտնելու պայմանով փոխանցել է, թե ինքնաթիռը վայրէջք կատարելիս պայթել եւ կտոր-կտոր է եղել: Ավիավթարից անմիջապես հետո օդակայանը օղակի մեջ է վերցվել, դեպքի վայր է ժամանել Լիբիայի վարչապետ Բագդադի Մահմուդին: Ինքնաթիռի սեւ արկղերն արդեն գտնվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել