Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԱՂԱՆԴԱԳԵՏԸ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ

Մայիս 13,2010 00:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի  օրհնությամբ մայիսի 4-10-ը Հայաստան, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին էր ժամանել նշանավոր ռուս աղանդագետ Ալեքսանդր Դվորկինը: Այցի նպատակը Հայաստանում գործող ժամանակակից  աղանդների մասին դասախոսություններ կարդալն էր:
Այցի շրջանակներում Ալ. Դվորկինը դասախոսություններով հանդես եկավ Մայր աթոռի միաբանների Արմավիրի թեմի հոգեւորականաց դասի, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի սաների,  ԵՊՀ ուսանողների, Գավառի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսական կազմի, Երեւանի հանրակրթական դպրոցների Հայ եկեղեցու պատմության ուսուցիչների, Երեւանում գործող երիտասարդական միությունների համար՝ իր գիտելիքները եւ աղանդավորության դեմ պայքարի փորձը փոխանցելով դասախոսությանն ունկնդիր մասնակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել