Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էշերը քչացել են, սակայն դրսի օգնությամբ

Մայիս 13,2010 00:00

\"\"Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության եւ տարածքային վիճբաժնի գլխավոր մասնագետ Գոհար Վիրաբյանից տեղեկացանք, որ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերում հաշվառված էր 7370 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ 3456 կով, 3487 խոզ, 4471 մեղվաընտանիք, 570 ավանակ: Անցյալ տարեսկզբին եղել է 7329 խոշոր եղջերավոր անասուն՝ 3320 կով, 2509 խոզ, 3879 մեղվաընտանիք, 644 ավանակ: Անցած մեկ տարում ավելացել է կովերի, խոզերի, մեղվաընտանիքների քանակը, 74-ով նվազել ավանակների թիվը:
Ըստ Գոհար Վիրաբյանի՝ ավանակների թվի նվազման պատճառը Ռուսաստանում բնակվող հարազատների կողմից Բերդի տարածք, հիմնականում Մովսես եւ Այգեձոր գյուղեր ուղարկվող գումարներն են, որոնցով այդ գյուղերի բնակիչները ավտոտրանսպորտ են գնում՝ իրենց հարազատներին ազատելով էշ պահելու անհրաժեշտությունից: Բացի այդ, աստիճանաբար մահանում է ավագ սերունդը, իսկ նոր սերնդի մտածողությունը փոխվել է. երիտասարդներն ամաչում են կենցաղային աշխատանքներում էշ օգտագործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել