Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՉԻ ՔԱՇՔՇԵԼ

Մայիս 13,2010 00:00

Օրերս հրապարակված «Կադաստրին թաքնված տեսախցիկն էլ չի «փրկում» նյութում ներկայացրել էինք կադաստրից տուժած Արմեն Առաքելյանի բողոքն այն մասին, որ կադաստրը Ն. Շենգավիթի 11 փ. 40/3 հասցեում գտնվող իր տարածքի համար պետական գրանցում եւ սեփականության վկայական չի տալիս: Ա. Առաքելյանը նշել էր, որ չնայած ինքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է, վճարումները կատարել է, կադաստրի աշխատակիցները, խախտելով եռօրյա ժամկետը, անընդհատ հարցը ձգձգում են ու ո՛չ վկայականն են տալիս, ո՛չ էլ գրավոր մերժում: Հրապարակման առնչությամբ Կադաստրի պետական կոմիտեից պարզաբանել են, որ իրենք մի քանի անգամ մերժել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին Ա. Առաքելյանի դիմումը, քանի որ դրա համար ունեցել են իրավական հիմքեր: Նախ, քաղաքացու տան վրա արգելանք է եղել, որովհետեւ Ա. Առաքելյանը չի վճարել նախկին կնոջ՝ Լ. Դավթյանի խնամքի տակ գտնվող երեք անչափահաս երեխաների ապրուստի համար սահմանված 1 մլն 192.000 դրամ ալիմենտը: Չնայած դրան, Ա. Առաքելյանն այս տարվա հունվարին դիմել է կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանում՝ հենց այդ տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար եւ սահմանված կարգով դիմումին կցել է նաեւ պետական տուրքի եւ պետական գրանցման վճարման արդորրագրերը: Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում տարածքային ստորաբաժանումը նրա դիմումից 2 օր հետո գրավոր մերժել է, քանի որ չեն ներկայացվել անշարժ գույքի առանձնացված միավորին հասցե տրամադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը եւ մի քանի այլ փաստաթղթեր: Այն, որ Ա. Առաքելյանը գրավոր մերժում է ստացել, հաստատում է նաեւ դրա համար նախատեսված մատյանում նրա ստորագրությունը:
Երբ Ա. Առաքելյանը ամիսներ անց կրկին դիմել է կադաստր՝ այդ անգամ ներկայացնելով նաեւ Երեւանի քաղաքապետի որոշումը, կադաստրը դարձյալ նրան մերժել է, որովհետեւ անշարժ գույքի՝ հողամասի եւ դրանում առկա շինությունների նկատմամբ վեճ է եղել եւ դատարանում վարույթ է սկսվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել