Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք չէ թլպատումը մոդա դարձնել»

Մայիս 13,2010 00:00

81-ամյա պապիկի այն մտահոգություններին, որ հայ պապիկների վրայից տհաճ հոտ է գալիս, քանի որ թլպատված չեն, պատասխանում է ուրոլոգը:

«Ես ուզում եմ, որ հայ տղամարդիկ մաքուր ապրեն ու չզգան այն, ինչ ես եմ զգում: Տղամարդկանց մեզը մնում է մաշկի տակ ու տհաճ հոտ արձակում: Հատկապես 65-70 տարեկան ծերերի մոտ դա սարսափելի խնդիր է, եւ որպեսզի հայ տղամարդիկ ազատվեն այդ խնդրից, անհրաժեշտ է 2 տարեկանից բարձր հասակում նրանց թլպատել»,- այսպիսի մտահոգությամբ է «Առավոտին» դիմել Լյովա Խաչատրյանը: Խմբագրություն եկած 81-ամյա պապիկը «Առավոտի» բոլոր սենյակները մտել էր՝ հույսով, որ իր մտահոգությունները հրապարակելու համար իրեն կլսի տղամարդ լրագրող, բայց քանի որ «Առավոտի» աշխատակիցների գերակշիռ մասն իգական սեռի ներկայացուցիչներ են, պապիկը մի կերպ փոխանցեց իր գրավոր դիտարկումներն այն մասին, թե ինչպես է սեփական մաշկի վրա զգում չթլպատվելու ողջ դժբախտությունը: Լ. Խաչատրյանի կարծիքով, եթե տղամարդը ժամանակին թլպատվի, զգայուն կանայք երբեք տհաճ հոտ չեն զգա այդ տղամարդուց, նա կլինի ավելի ցանկալի, մաքուր եւ հիգիենիկ: Այս առնչությամբ մենք զրուցեցինք բժիշկ, ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանի հետ՝ պարզելու, թե պապիկի մտահոգությունները որքանով են տեղին:
Ուրոլոգի համոզմամբ՝ համատարած բոլոր տղամարդկանց թլպատելն անհեթեթություն է. «Ճիշտ է, դա հիգիենայի վրա ազդում է եւ թլպատված տղամարդիկ ավելի քիչ ընկալունակ են վարակների նկատմամբ, բայց չի կարելի բոլորին թլպատել: Դա սովորաբար արվում է բուժական նպատակներով եւ առանձին դեպքերում, երբ կա բժշկի ցուցումը: Լինում են դեպքեր, երբ սեռական օրգանի անցքը փակ է լինում եւ միզարձակությունը դժվար է կատարվում, երբ խրոնիկական բորբոքումներ են առաջանում, այդ դեպքերում անհրաժեշտ է թլպատել, մեծ տարիքում դա վիրահատական ճանապարհով է արվում, բայց հենց այնպես՝ 2-3 տարեկան բոլոր տղա երեխաներին թլպատելը թյուրիմացություն է եւ պետք չէ դա մոդա դարձնել»:
Րաֆֆի Ջանեցյանի դիտարկմամբ՝ ժամանակին ԱՄՆ-ում տենդենց էր նկատվում թլպատվելու, բայց դա պրոպագանդվում էր զուտ բիզնես-նպատակներից ելնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել