Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օրենքները՝ կոռուպցիայի աղբյուր

Մայիս 13,2010 00:00

Մայիսի 12-ից Տավուշի մարզում մեկնարկեցին ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումները: Նախօրեին Տավուշի մարզխորհրդի նիստում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ Հայաստանում հաճախ կոռուպցիա եւ կաշառակերություն ծնում են հենց գործող օրենքները, շատ դեպքերում օրենքները գրված են «իրենց հագով»: Նա օրինակներ նշեց, երբ հողերը չնչին գներով գնում են եւ հետո թանկ վերավաճառում: Իշխան Զաքարյանը որպես ցայտուն օրինակ նշեց հետեւյալ դեպքը: Համայնքների ղեկավարները եւ Արմավիրի մարզպետը Արգավանդի խաչմերուկում, օդանավակայան տանող ճանապարհին, հողերի քառակուսի մետրը վաճառել էին 5-6 դրամով, երբ դրա շուկայական արժեքը 800-1000 դոլար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել