Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մորիլիան եւ կարմրուկը տարածվել են

Մայիս 13,2010 00:00

Այս տարվա աննախադեպ անձրեւային եղանակի պատճառով Նոյեմբերյանի տարածաշրջանի դեղձի այգիներում տարածվել է մորիլիա հիվանդությունը, որի հետեւանքով ծառի տերեւները դեռ չբացված՝ չորանում եւ թափվում են: Դրա հետեւանքով կենսական սնուցումից զրկված ծառը եւս չորանում է: Հիվանդությունը տարածված է հատկապես Բերդավան եւ Արճիս համայնքներում: Դրանից տուժել են կորիզավոր պտուղների այգիները, բացառությամբ սերկեւիլի, որ դեռ ծաղկման շրջանում է: Հիվանդությանը նպաստել է նաեւ, որ գյուղացիները ծառերի բուժման համար հաճախ օգտագործում են կասկածելի որակի բուժանյութեր: Այգիներում տարածված է նաեւ գյուղացիների ասած՝ «կարմրուկ» կոչվող հիվանդությունը, երբ ծառերը կարմիր գույն են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել