Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈՐԴԵԳՐՈՒՄ

Մայիս 13,2010 00:00

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը թերթելիս բավականին հետաքրքիր կետերի հանդիպեցինք: Նախ, մեզ գրավեց 16 եւ 17-րդ կետերում գրված «Որդեգրման մասին» կարճ ծանուցումը: Անհասկանալի է, թե ի՞նչ՝ «որդեգրման մասին» օրե՞նք, կառավարության որոշո՞ւմ, քննարկո՞ւմ… Ընդ որում, ըստ 16-րդ կետի, «Որդեգրման մասին» պիտի խոսեր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ինչն ինքնին հասկանալի է, իսկ 17-րդ կետով անցնող «Որդեգրման մասինը» պիտի ներկայացներ… Արմեն Մովսիսյանը: Ենթադրվում է, որ խոսքը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մասին է, բայց ինչ կապ ունի սույն գերատեսչությունը որդեգրման հետ՝ առավել քան անհասկանալի է: Փորձելով հասկանալ Արմեն Մովսիսյանի եւ թեմայի միջեւ կապը՝ ցանկացանք նայել մանրամասները, պարզվեց՝ դա էլ «հրապարակման ենթակա չէր», ի դեպ «հրապարակման ենթակա չէր» նաեւ Գ. Դանիելյանի զեկուցելիք «որդեգրման մասինը»: Չենք բացառում, որ «էներգետիկ որդեգրումը» պարզապես վրիպակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել