Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնովին կասֆալտապատեն

Մայիս 13,2010 00:00

2010 թվականին մայրաքաղաքում նախատեսված է շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Ծրագրում ներառված են Երեւանի բոլոր վարչական շրջանները: Ասֆալտի ծածկույթը հիմնովին փոխվելու է 26 փողոցներում, ինչը կազմում է ընդհանուր ծրագրի մեկ երրորդը: Իսկ տեղային եւ փոսային ասֆալտի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը մոտ 400 հազար քմ է նախատեսված: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից նախատեսվում է հիմնանորոգել 4 փողոց՝ Դավիթ Անհաղթի եւ Թամանցիների փողոցներում, Թբիլիսյան եւ Աթենքի խճուղիներում կփոխվեն եզրաքարերը, կարվի ասֆալտի նոր լիցք: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական վարչությունը՝ փողոցների բարեկարգման աշխատանքների բոլոր մրցույթներն արդեն կայացել են: Մայրաքաղաքի փողոցներում ասֆալտի ծածկույթի վերանորոգման ամենամյա աշխատանքները առայժմ մեծ ծավալներով չեն իրականացվում՝ պայմանավորված միայն եղանակային անբարենպաստ պայմաններով:
Ասֆալտի բաղադրության կարեւոր բաղադրիչը համարվող բիտումը բարձր կպչողականություն է ապահովում չոր պայմաններում, հորդառատ անձրեւների ժամանակ հատկապես տեղային եւ փոսային նորոգումները տեխնոլոգիապես արգելվում են: Նույն պատճառով առայժմ չեն իրականացվում նաեւ ճաքալցման աշխատանքները: Չնայած որոշ փողոցներում, որտեղ վերանորոգումը ծայրահեղ անհրաժեշտություն է եղել, ասֆալտապատման մասնակի աշխատանքներ կատարվել են, երբ օրվա ընթացքում եղանակը բարենպաստ է եղել: Երեւանի փողոցներում ասֆալտապատման աշխատանքները մեծ ծավալներով կմեկնարկեն, երբ եղանակները թույլ տան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել