Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

906 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ԲԱՆԿԵՐՈՒՄ

Մայիս 13,2010 00:00

Հայաստանի առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալները 2010-ի առաջին եռամսյակում աճել են 7%-ով՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով 362,9 մլրդ դրամ կամ $906,1 մլն: Ըստ «Արմինֆո» ռեյտինգային մարկետինգային •գործակալության կազմած՝ ՀՀ առեւտրային բանկերի Ռենկինգի՝ ֆիզիկական անձանց ավանդների ամենամեծ ծավալները մարտի 31-ի դրությամբ գրանցել է HSBC Բանկ Հայաստանը՝ 73 մլրդ դրամ կամ $182,4 մլն: Երկրորդ տեղում է «Յունիբանկը»՝ 48,4 մլրդ դրամ, երրորդ տեղում է «Արդշինինվեստբանկը»՝ 35,7 մլրդ դրամ, չորրորդը՝ ACBA-Credit Agricole Bank-ը՝ 30 մլրդ դրամ, հինգերորդը՝ «ՎՏԲ-Հայաստանը»՝ 25.1 մլրդ դրամ: Առաջատարների տասնյակում են նաեւ «Հայբիզնեսբանկը»՝ 23,4 մլրդ դրամ, «Կոնվերսբանկը»՝ 21,4 մլրդ դրամ կամ $53,4 մլն, «Ամերիաբանկը»՝ 20,1 մլրդ դրամ կամ $50,1 մլն, «Ինեկոբանկը»՝ 11.9 մլրդ դրամ կամ $29,6 մլն, «Առէկսիմբանկ-ԳՊԽ»-ն՝ 11,5 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել