Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԵՐ

Մայիս 13,2010 00:00

«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե ինչու որոշեցին այնուամենայնիվ հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլիին՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ընդհանրապես բացակայությունը խաղը տանուլ տալուն է հավասարազոր՝ սա մարզական օրենք է, որը կիրառելի է նաեւ քաղաքականության մեջ: Եվ եթե խուսափում ես հանդիպումից, ուրեմն՝ դու թույլ ու տանուլ տված կողմ ես: Երբե՛ք չեմ խուսափել հանդիպումներից: Քաղաքականությունն այն վայրը չէ, որտեղ դու միայն հաճելի հանդիպումներ պիտի ունենաս»: Մեր մյուս հարցին, թե ուրեմն այս առումով խոցելի՞ է համարում ՀՅԴ դիրքորոշումը, որը նպատակահարմար չհամարեց Չավուշօղլուի հետ հանդիպումը՝ նշելով, թե նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել՝ հրաժարվելով Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից, եւ այդպիսով իրեն դրսեւորելով իբրեւ ոչ այնքան որպես ԵԽԽՎ ղեկավար, որքան թուրք քաղաքական գործիչ՝ Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Այո՛, նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել: Եվ ուրեմն՝ մենք էլ պետք է հանդիպենք իր հետ եւ իրեն ասենք, թե ո՛վ ո՛վ է, ի՛նչ ի՛նչ է: Սա հաստատ է՝ պետք չէ թողնել, որ նա գնա եւ ասի, թե խուսափեցին հանդիպել հենց այն ուժերը, որոնք դեմ են: Այսինքն՝ ստացվում է, թե դու պարզապես ընդհանրապես ես դեմ շփումներին: Իսկ մենք «էն գլխից» գիտեինք, թե ում հետ գործ ունենք: Բայց նա պաշտոնատար անձ է եւ դեռ դեր է խաղալու ԵԽԽՎ-ում: Ուստի կարծում ենք, որ «Ժառանգությունը» պիտի ցույց տա, թե ինչ դիրքորոշում ունի այդ անձի եւ նրա տեսակետների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել