Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՇՈՏՅԱՆԻՆ

Մայիս 13,2010 00:00

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչպես է պատճառաբանում այն փաստը, որ իր հանրապետական գործընկերները ձեռնպահ են մնում պաշտպանել կառավարության նախաձեռնությունը՝ Հայաստանում օտարալեզու ուսումնական հաստատություններ հիմնելու վերաբերյալ, ասաց. «Համաձայն չեմ այդ կարծիքին, թե ՀՀԿ գործիչները չեն սատարում կամ քիչ են սատարում այս նախաձեռնությունը: Ես ինքս ՀՀԿ խորհրդի անդամ եմ, կառավարության մեծամասնությունը Հանրապետական կուսակցության անդամներ են, մեր երկրի վարչապետը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: Իսկ եթե խոսքը գործադիր իշխանությունից դուրս աշխատող մեր ընկերների մասին է, ապա այդ շրջանակում նույնպես մենք ունենք սատարողներ, այդ թվում նաեւ՝ ԱԺ պատգամավորներ: Գուցե ավելի ակտիվ սատարում չկա, քանի որ իմ ընկերները մտածում են, թե կառավարության եւ մասնավորապես մեր նախարարության վերջին շրջանի նախաձեռնությունները կարիք չունեն հավելյալ սատարման: Իսկ եթե խոսքը ԶԼՄ-ներում արտացոլվող տարակարծությունների մասին է՝ մի կողմից դա ներկուսակցական ժողովրդավարության դրսեւորում է, մյուս կողմից՝ կարծում եմ, որ կուսակցության կարծիքը կարելի է քննարկել ու ճշգրտել կուսակցության ներսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել