Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ

Մայիս 13,2010 00:00

\"\"

«Մարտի 1»-ի 10 զոհերի հարազատները երեկ ամբողջ օրվա ընթացքում ԵԽ երեւանյան գրասենյակից փորձել են պարզել՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այսօր՝ մայիսի 13-ին, իրենց կընդունի՞, թե՞ ոչ, բայց այդպես էլ որեւէ հստակ պատասխան չեն ստացել: Այդ մասին երեկ փոխանցել է «Ա1+»-ը:
«Մենք գիտենք, որ Չավուշօղլուն հանդիպելու է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, որը նրան պետք է ներկայացնի 2008թ. «Մարտի 1»-ի դեպքերի բացահայտման ընթացքը: Մենք՝ զոհերի հարազատներս, չենք վստահում Դավիթ Հարությունյանին եւ համոզված ենք, որ նա իրականությունը չի ներկայացնելու: Ի պաշտոնե Չավուշօղլուն պարտավոր է նաեւ մեզ հետ հանդիպել եւ մեզ լսել, եթե նրան իսկապես հետաքրքրում է իրականությունը»,- «Ա1+»-ին ասել է զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել