Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ավարտել է իր արդեն նախկին կնոջ՝ Վերոնիա Լարիոյի հետ ապահարզանի գործընթացը: Նա պարտավորվել է իր նախկին կնոջը տարեկան վճարել 3,6 մլն եվրո: Այս ապահարզանի մասին իտալական «La Stampa»-ն արձանագրել է՝ նախկին ամուսինների հարաբերություններում հաղթեց ողջախոհությունը:
Ինչպես փոխանցում է «Newsru»-ն, ձեռք բերված համաձայնությունը անհամեմատ քիչ է այն ակնկալիքներից, որոնք ուներ Բերլուսկոնիի նախկին տիկինը: Վերջինս սկզբնական շրջանում, բացի անշարժ գույքից, պահանջում էր իրեն վճարել 3,5 մլն եվրո՝ ամսական, ինչը Իտալիայի վարչապետի ներկայացուցիչները «չափազանց բարձր» գին էին որակել՝ փոխարենը առաջարկելով որպես փոխհատուցում վճարել ամսական 200-300 հազար եվրո: