Ադրբեջանը նավթային դոլարներով «Եվրատեսիլ» երգի մրցույթում ապահովել է իր մասնակցի՝ Սաֆուրայի հաղթանակը: Այս մասին վերջին օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում ռուսական ֆորումներում։
Այս մասին գրում է tert.am-ը՝ հղում անելով ռուսական կայքերին, որոնք պնդում են, թե այս գործին ակտիվ մասնակցություն ունի ադրբեջանական մաֆիան: «Նման կերպ ադրբեջանական մաֆիան ցանկանում է ռեւանշ վերցնել ռուսական մաֆիայից, որի ջանքերով Եվրատեսիլում հաղթեց Դիմա Բիլանը»,- գրում են ռուսական կայքերը:
Hurriyet պարբերականը այս առճակատումը բնութագրում է որպես «ռուս–ադրբեջանական պատերազմ»։
Հետաքրքիր է, որ 17-ամյա Սաֆուրան, որը, ի դեպ, դպրոցական է, մայիսի 13–ին եւ 14–ին համերգ կտա Մոսկվայում։ Մինչ մրցույթի բոլոր մասնակիցներն ավարտել են իրենց համերգային շրջագայությունները, Սաֆուրան նոր է սկսում այն։ Նա Օսլո կմեկնի Մոսկվայից։