Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ԱՄՅԱԿԻՆ

Մայիս 12,2010 00:00

Մայիսի 14-17-ը «Մոսկվա» կինոթատրոնում ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ կկայանա կինոփառատոն՝ «Հաղթանակը բոլորինն է» խորագրով: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող խորհրդային ռեժիսորների լավագույն ֆիլմերը: Կինոփառատոնի կազմակերպիչն է «Սովէքսպորտֆիլմ» ընկերությունը: Փառատոնը նվիրվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին: Նախատեսված են ցուցադրումներ Ուկրաինայում, Բելառուսում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում եւ Թուրքմենստանում: Ծրագրում ներկայացված են ֆիլմեր, որոնք ստեղծվել են միութենական հանրապետությունների ազգային կինոստուդիաներում՝ 20-րդ դարի 50-60-ական թթ.: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու խորհրդային կինոյի այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Թռչում են կռունկները» (1966), «Ձնծաղիկներ եւ էդելվեյսներ» (1981), «Մանչուկի երգը» (1959), «Մահ չկա, տղերք» (1970), «Քայլում էին զինվորները» (1976), «Զինվորի հայրը» (1965):
«Հաղթանակը բոլորինն է» կինոփառատոնն առաջին հերթին սոցիալական նախագիծ է, որն ուղղված է աջակցելու Մեծ հայրենականի վետերաններին: Բոլոր ցուցադրումների մուտքն անվճար է:  
Ֆիլմերը ներկայացնելու համար կժամանեն խորհրդային կինոյի աստղեր՝ Եվգենյա Ուրալովան եւ Վիլորի Պաշչենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել