Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՐԳԵՐԻ ՀԱՏԸՆՏԻՐ

Մայիս 12,2010 00:00

Երաժշտագետ Արաքսի Սարյանը կազմել է Հայ քաղաքային ժողովրդական երգերի հատընտիր: Քաղաքային երգարվեստը հայ ժողովրդի երաժշտական ստեղծագործության ճյուղերից մեկն է: Ստեղծված լինելով 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին, այդ երգերն աչքի  են ընկնում իրենց թեմատիկ եւ ոճական առանձնահատկություններով: Ըստ կազմողի, քաղաքային երգարվեստը գեղջկականի նման կոլեկտիվ ստեղծագործության արդյունք է: Ժողովածուում տեղ են գտել հայ քաղաքային երգերի տիպական տարածված լավագույն նմուշները, այդ թվում՝ Կոմիտասի մշակումներ: Հատընտիրը հասցեագրված է երգիչ կատարողներին եւ երաժշտասեր լայն հասարակությանը: Այսօր էլ շարունակվում են ստեղծվել նման երգեր: Սակայն, ինչպես գրում է Ա. Սարյանը, քաղաքների արդի ինտոնացիոն երաժշտական միջավայրը՝ կրելով այս կամ այն նոր ազդեցությունները, ավելի խայտաբղետ է դարձել: «Քաղաքային երգերի գեղարվեստական կորուստի պատճառներից եղավ նաեւ այն, որ եղանակավորվում են ոչ բարձրորակ բանաստեղծական տեքստերը: Իր բացասական դերն ունի նաեւ հայ երգեցողությանը ոչ բնորոշ, օտարամուտ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի կատարողական արվեստից եկող ոճը՝ մաները: Այս ամենի պատճառով մեր ժամանակների ընթացքում ստեղծված երգերից շատերը ստացան նոր անվանում՝ «ռաբիս», որը գոյացավ խորհրդային տարիների ՐՈոՏՑվՌՍՌ ՌրՍցրրՑՉՈ երաժշտական կոլեկտիվների անվանումից: Աստիճանաբար այս անվանումը դարձավ նաեւ բացասականը բնութագրող խորհրդանիշ»,- գրում է երաժշտագետը:                                              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել