Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10-ամյակը՝ սեփական հարկի տակ

Մայիս 12,2010 00:00

\"\"Թեեւ «Օրրանի» հիմնադրման 10-ամյակը լրացել է ապրիլի 19-ին, սակայն բարեգործական կազմակերպությունն իր հոբելյանը նշում է այսօր, սեփական հարկի ներքո՝ Եկմալյան 6 հասցեում: Հրավիրված են «Օրրանի» բարեկամ դեսպաններ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, բարերարներ, որոնք 10 տարիների ընթացքում «Օրրանի» կողքին են եղել: Այս տարիներին «Օրրանը», որը հիմնադրել են Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները, օգնել է հազարավոր կարիքավոր մարդկանց եւ ընտանիքների: «Օրրանի» տասնամյա գործունեության շնորհիվ փողոցում հայտնված եւ մուրացկանությամբ զբաղվող ավելի քան 700 երեխաներ Երեւան եւ Վանաձոր քաղաքներում ընդգրկվել են կազմակերպության բարեգործական ծրագրերում՝ ստանալով ամենօրյա տաք կերակուր, հոգատար եւ ջերմ վերաբերմունք, կրթություն եւ դաստիարակություն: «Օրրանն» իր ապահով տանիքի տակ ընդունել է ավելի քան 450 ծերերի եւ տարեցների, որոնք ոչ միայն ստացել են ամենօրյա տաք կերակուր, այլ նաեւ հնարավորություն ունեցել հարուստ եւ բովանդակալից դարձնել իրենց առօրյան:
Ծանր սոցիալական պայմանների հետեւանքով անտուն մնացած ընտանիքներին «Օրրանը» նվիրել է կացարաններ, իսկ գործազուրկ շատ ծնողներ «Օրրանի» շնորհիվ կարողացել են աշխատանք գտնել: Կարճ ասած՝ «Օրրանը» ճակատագրեր է փոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել