Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼԻ ՀԻՇԵՑ ԻՍՐԱՅԵԼԻՆ

Մայիս 12,2010 00:00

Իսլամական կոնֆերանս կազմակերպության Խորհրդարանական Վեհաժողովի գործադիր կոմիտեի արտահերթ նիստում ելույթ ունենալով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Իսրայելին եւ հայտարարել. «Ամբողջ աշխարհում երեխաները գրկում են իրենց մայրերին եւ նրանց ծաղիկներ են տալիս, միայն պաղեստինցի երեխաներն են, որ գրկում են իրենց մայրերի գերեզմաններն ու ծաղիկները դնում նրանց շիրիմներին: Դա ամենամեծ անարդարությունն է, որին պետք է վերջ դնել»:
Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ Երուսաղեմի վերաբերյալ Իսրայելի «մութ ծրագրերի» դեմ բողոքում են ոչ միայն մահմեդականները, այլեւ՝ «նորմալ քրիստոնյաներն ու հրեաները», պնդելով, թե Իսրայելը պետք է դադարեցնի այդ տարածքում նոր բնակավայրերի շինարարությունը՝ Իսրայելին մեղադրելով նաեւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չկատարելու մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել