Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ համալսարանում

Մայիս 12,2010 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ երեկ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Միջազգային տնտեսական հարաբերությունների համալսարանի ուսանողների առջեւ: Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրեց կառավարման մշակույթի իր տեսլականը:
Դասախոսության ընթացքում, որին մասնակցեցին համալսարանի բոլոր ֆակուլտետներից 150 ուսանող եւ դասախոս, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը ներկայացրեց ընկերությանը հաջողության բերած ուղին եւ այդ ուղու վրա հանդիպած մարտահրավերներն ու բարդությունները, որոնք հաղթահարելով՝ ընկերությունը կարճ ժամանակում դարձավ երկրի առաջատար ընկերություններից մեկը: «Ուղին դյուրին է, երբ կա համապատասխան կամք: Մեր ընկերությունն իր գործունեությունը  սկսեց մեկ աշխատակցով, որը ես էի: Սեփական ուժերի նկատմամբ  հավատը, սակայն, օգնեց շատ շուտ հավաքել նվիրված մարդկանց մի խումբ, ովքեր վճռական էին երազանքն իրականություն դարձնելու հարցում: Միասին մենք  կառուցեցինք այն ընկերությունը, որը  տեսնում եք: Այսօր մեր աշխատակիցների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքի անդամների շնորհիվ, մենք Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ենք:  Նրանք են  մեր ընկերության ամենաթանկ կապիտալը»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել