Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԻՆ ԴՐԴԵԼ ԷԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Մայիս 12,2010 00:00

Հատուկ քննչական ծառայությունից երեկ տեղեկացանք, որ ավարտվել է Ոստիկանության ակադեմիայի ուսանողի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գործն ուղարկվել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարան: Պարզվել է, որ 2010թ. հունվարի 19-ին, ժամը 09:30-ի սահմաններում, Վ. Գ.-ն ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել ՀՀ ոստիկանության ակադեմիայի վարչական շենքի 5-րդ հարկի լսարաններից մեկի պատուհանից: «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամանակին ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում տղայի կյանքը հաջողվել է փրկել: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ոստիկանության ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողներ, 1-ին վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հ. Համբարձումյանը եւ կրտսեր սերժանտ Գ. Բարեյանը հունվարի 18-ից մոտավորապես ժամը 23:30-ից սկսած մինչեւ հունվարի 19-ի առավոտյան, նույն կուրսի սովորող Վ. Գ.-ին ենթարկել են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշման, հարկադրել կատարել նրա պարտականությունների մեջ չմտնող անպատվաբեր աշխատանքներ:
Չդիմանալով նվաստացմանը՝ Վ. Գ.-ն փորձել է ինքնասպանություն կատարել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Գ. Բարեյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել