Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մայիս 12,2010 00:00

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ  ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆԵԼ

Նախորդ օրը, ժ.16.30-17-ի սահմաններում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Մարտիրոսյան ազգանունով մեկը դուրս է հանել Գյումրիից Երեւան եկած Մելիքսեթ Գաբոյանին: Վերջինս իր անձնագրի, 2008թ. թիվ 36/56 ընտրատարածքում ծագած վեճի, իր դեմ մահափորձի (հրազենով կրակել են ոտքին) հարցերով դիմել էր օմբուդսմենին, խնդրելով ընդունելություն:
Մ. Գաբոյանը դիմել է իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին:

ՉԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Երեկ մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե բարձրաստիճան պաշտոնյաների ազգականների մասնակցությամբ Պտղնիի «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, սակայն ոստիկանները, չեն միջամտել եւ հեռացել են, ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում չհաստատեցին:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ-ՄԱՀԱՑԵԼ ԵՆ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Ալավերդու հիվանդանոցից հաղորդել են, որ մայիսի 8-ին նույն քաղաքի Շահումյան 10/22 հասցեում գտնվող իրենց բնակարանում շմոլ գազից թունավորվել եւ տեղում մահացել են՝ 42-ամյա Կամո Խեչիկյանը եւ 40-ամյա Արմինե Դավիդավյանը:

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Երեկ ժամը 00.25-ին Երեւանի Նոր Նորքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ թիվ 134 դպրոցին հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2110» մակնիշի 21 ՏՕ 411 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 25-ամյա վարորդը՝ Հայկ Չաքմիշյանը եւ 29-ամյա ուղեւորը՝ Լիաննա Առուստամյանը դուրս են բերվել ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել