Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՂ ԿԵՂԾՈՂՆԵՐԻՆ ԿՊԱՏԺԵՆ

Մայիս 12,2010 00:00

Ամբողջ աշխարհում դեղերը կեղծվում են: Կան երկրներ, որտեղ 2-12% են կեղծվում, որոշ երկրներում էլ՝ 20-40%: Մասնագետների հավաստմամբ, մեր երկիրը, բարեբախտաբար, 2-12%-ի մեջ է մտնում: Նախօրեին այսպիսի տվյալներ է հրապարակվել դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ըստ կենտրոնի տրամադրած տեղեկատվության, կենտրոնի ավագ փորձագետ Մ. Շաքարյանը ներկայացրեց վերջերս Բազելում Եվրախորհրդի կողմից կազմակերպած բժշկական արտադրանքի կեղծման եւ հանրության առողջությանը սպառնացող նմանատիպ այլ հանցանքների մասին կոնվենցիայի գործնական ներդրմանը վերաբերող միջազգային կոնֆերանսի արդյունքները: Մասնակից տասնյակ երկրները բարձրացրել են հարցեր՝ օրենսդրական բացերի վերաբերյալ:
Կոնֆերանսի արդյունքները ամփոփվել են հռչակագրում, որտեղ կարեւորվել են բժշկական արտադրանքի կեղծման եւ նմանատիպ այլ հանցանքները: Բացի այդ, կոնվենցիայի ընդունումով հնարավորություն կընձեռվի կանխել հանրության առողջությանը սպառնացող վտանգներն ու պայքարել դրանց դեմ, սահմանել քրեական պատասխանատվություն կեղծարարների նկատմամբ, պաշտպանել կոնվենցիայում նշված հանցանքներից տուժած մարդկանց իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել