Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԴԵՂԱԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Մայիս 12,2010 00:00

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը: Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը՝ առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով:
«ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011 թվականի առաջին եռամսյակի վերջում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել